ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող ապաստարաններ:
«Այսօր առավոտյան այցելել եմ Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։
Այցելել եմ նաև Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին, որոնք կրկին ապաստարաններում են»,- տեղեկացրել է Աննա Հակոբյանը։