«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ դիմեց օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին՝ ասելով, որ մեզ հաջողություններ են պետք ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական և տեղեկատվական գործողություններում:
«Դատելով և ծանոթանալով միջազգային մամուլի լուսաբանումներին՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է կրկնապատկել այդ ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն մեր մարտական հաջողությունները, այլև Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը»,- նշեց Սամսոնյանը: