Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած սերունդը մեր ուսերին ծանր, բայց և շատ պատվաբեր բեռ է դրել՝ սրբորեն պահպանել իրենց նվաճումներն ու հաղթանակները և, միևնույն ժամանակ, թողել է հրամայական մի պահանջ, այն է՝ շարունակել իրենց հայրենանվեր գործը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Մեր սերունդը պարտավոր է ոչ միայն պահպանել ու հզորացնել մեր հայրենիքը, այլև ընդարձակել նրա արժանապատվության սահմանները։ Մենք այսօր մեծ պատասխանատվություն ենք ստանձնում մեր հայրենիքի վաղվա ու, առհասարակ, ողջ հետագա ճակատագրի համար»,- գրել է նա։