ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին՝ կարող է արդյոք միջազգային հանրության կողմից Ադրբեջանը ճանաչվել ահաբեկիչ երկիր, ասաց՝ դա քաղաքական միջազգային թեմա է:
«Մեր բոլոորիս պարտքն է, որ ադրբեջանի ահաբեկչական գործելաոճը, որն առաջին հերթին արտահայտվում է խաղաղ բնակչությանն ամեն կերպ թիրախավավորելով և նման կառույցների հետ սերտ փոխհամագործակցության, զինյալներին ներգրավվելով՝ այդ ամեն ինչը պետք է բարձրացնենք մինչև բոլոր ատյաններ՝ բոլոր փաստարկներով»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, թե ինչպես կճանաչվի կամ չի ճանաչվի՝ դա այլ հարթության հարց է: