ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգիոս Կատրուգալոսի հայտարարությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և բոլոր կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար։
Երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն և ոչ թե մեծացնեն լարվածությունը»,- գրված է հայտարարության մեջ։