Մեր մշտական ներկայացուցչություններն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նա նշեց, որ տարբեր կազմակերպությունների և քաղաքական գործիչների հետ աշխատանք է տարվում, արդյունքում՝ ի պաշտպանություն Արցախի հայտարարություններ են հրապարակվում։
Մայիլյանը շեշտեց, որ այդ հայտարարություններում միանշանակ դատապարտվում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։
«Հարավային Ամերիկայի պառլամենտից կա հայտարարություն, այլ գործիչներից, Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից։ Կարելի է ասել՝ բոլոր մայրցամաքներից մեզ հաջողվել է կազմակերպել այդ մոբիլիզացիոն աշխատանքը մեր մշտական ներկայացուցիչների միջոցով»,- ասաց Մայիլյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքներ են կատարվում նաև միջազգային տարբեր լրատվամիջոցների հետ, պարզաբանվում է Արցախի դիրքորոշումը, և ներկայացվում են փաստեր, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 27-ի առավոտյան և վերջին երկու օրվա ընթացքում։