ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարություն է տարածել Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ։
«Ամիսներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելացնում էին իրենց մարտաշունչ հռետորաբանության աստիճանն ու սադրիչ գործողություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի։
Կոնգրեսի`հայկական հարցերով հանձնախումբը պետքարտուղարությունից հետևողականորեն պահանջել է նվազեցնել այս վտանգավոր վիճակի լարվածությունը և ագրեսորներ Ադրբեջանին ու Թուրքիային հաշվետու դարձնել իրենց ապակայունացնող գործողությունների համար։
Միացյալ Նահանգները կարևոր դեր ունի խաղալու այս բռնությունը կասեցնելու գործում։ Պետք է գործենք արագ և վճռականորեն ագրեսիայի դրսևորումը զսպելու համար»,- ասված է հայտարարության մեջ։