«Լուրեր»-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Մարտունի, որը նույնպես հայտնվել էր հակառակորդի թիրախում։
Հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ տասը քաղաքացիական կառույց։ Դրանք հիմնականում բնակելի շենքեր և սեփական տներ են։
Ավերածությունների հետ մեկտեղ քաղաքացիական բնակչությունից կա երկու զոհ։ Հարազատները պատմում են, որ հարվածը եղել է հանկարծակի, և չեն հասցրել պատսպարվել։
Մարտունիում իրավիճակն այս պահին հանգիստ է, սակայն լսելի են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ձայները։ Բնակչությունը անհրաժեշտության դեպքում պատսպարվում է ապաստարաններում։