Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության կոչը հանրապետության քաղաքացիներին:
«Սիրելի մայրեր և քույրեր,
պատերազմական վիճակի պատճառով հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:
Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:
Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել»,- ասվում է կոչի մեջ: