Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Արցախում այս պահին կապի խնդիր կա՝ չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը:
«Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել է Մարտիրոսյանը: