Հայկական կողմը որոշ դիրքեր հետ է վերցրել,- հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամբողջական ինֆորմացիան չի կարող այս պահին ասել: Հարցին՝ արդյոք հաստատո՞ւմ է ադրբեջանցի գեներալի գերի լինելու լուրը, Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա, բայց քանի որ կան բազում դիեր՝ ադրբեջանցի զինծառայողների, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը դեռ չի դիմել դիերի տարհանման խնդրանքով: «ՊԲ-ն տարածել էր համապատասխան տեսանյութ, որում երևում էին ադրբեջանական զորքերի զինծառայողների դիակները, բազում դիակներ: Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ զինվորականները կոնկրետ մարտական գործողությունների վարման հստակ ծրագրեր, գործիքակազմ, մարտավարություն ունեն: