«Այսօր արդեն Լելե Թեփե թե Լելե Լագի՝ որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ, համատարած պատերազմ։ Մենք կարող է վաղն ունենանք նահանջ կամ հակառակը՝ առաջխաղացում։
Մենք պետք է շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք, սիրելի հայրենակիցներ։ Ի՞նչ անենք, հակառակորդը ամբողջ իր բանակի զինվորական ուժերը օգտագործել է և շարունակում է օգտագործել։ Առաջնագծում միայն հաշվում ենք մի քանի հարյուր տեխնիկա»,- նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նման մարտերի ժամանակ լոկալ հաջողությունները հարաբերական են։
Հարությունյանի խոսքով՝ երբ օրերս հայտարարվեց՝ Արցախի համար կարևոր է անվտանգությունը, արդեն կանխատեսել էին այս իրավիճակը։
«Անվտանգությունն այսօր մեզ համար գլխավորն է։ Կճանաչեն, չեն ճանաչի՝ մենք պետք է հաղթենք պատերազմը։ Հաղթելուց հետո կամ հաղթելու ընթացքում մենք արդեն ճիշտ որոշում կկայացնենք»,-նշեց նախագահ Հարությունյանը։