ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
«Բոլոր դերակատարներին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, կոչ ենք անում դրսևորել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ պետք է ծայրաստիճան զգուշավոր և նրբանկատ լինել և այդպես հասնել կրակի անհապաղ դադարեցմանն ու բանակցությունների վերսկսմանը»,- ասել է Ռուդենկոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, 1991 թվականից ակտիվ մասնակցում է այս գործընթացին: «Մենք մտադիր ենք շարունակել կապերը բոլոր գործընկերների հետ»,- ընդգծել է նա: