1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը:
ԱՐՑԱԽԻ ՊՆ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները։
ՀԱԿԱԳՐՈՀԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ 11 ՄԻԱՎՈՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ
«ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3»,- ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ
«Օգտագործվում է հիմնականում թուրքական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչուներն ու ինքնաթիռները»-հայտնել է ԱՀ նախագահը։
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ մարտերը դեռ շարունակվում են։ Նա տեղեկացրեց, որ հակառակորդն ունի զգալի կորուստներ՝ մոտ 200 մարդկային, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի և 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Ըստ Արցախի ՊԲ տեղեկությունների՝ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ (նաև հարվածային), շուրջ 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։/Ժ․18։56/
ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԱՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ՝ կարողացել են խոցել հակառակորդի երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: ԱՀ զինված ուժերում նույնպես կան կորուստներ՝ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ»,-հայտնել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
ՀՀ ԱԺ-Ն ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
«Բոլոր անհրաժեշտ հրահանգները և հրամանները տրված են, սրանում որևէ վայրկյան չկասկածեք»,-հայտնել է վարչապետը։
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
«Քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ կան և երկու արդեն հաստատված զոհ՝ Մարտունի քաղաքից, որից մեկը 9 տարեկան աղջնակ է,-հայտնել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
ՀՀ-Ն ԱԽ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
ԱԽ արտահերթ նիստում քննարկվել է հակառակորդին արժանի հակահարված տալու հարցը
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԻ ԵՎ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
«ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:/ժ․14։47/
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՈՒՄ
Քաղաքացիական բնակչության շրջանում առկա են հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր:, հայտնել են ԱՀ ՄԻՊ-ից։ /ժ․14։28/
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԻՐԱՌԵԼ Է ՆԱԵՎ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՕԴՈՒԺԸ
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ ՀՀ տարածքին»,- հայտնեց Հովհաննիսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔ
«Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից»,-հայտնել է ՀՀ վարչապետը։
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԶՈՐԱՀԱՎԱՔ 18-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՄԱՐ
«Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր Հայրենիքն ու ընտանիքները»,-հայտնել է ԱՀ նախագահը։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ ՍԱԴՐԱՆՔԸ
«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակը։
ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՍՊԱՐՎԵԼՈՒ ՈՒ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԳԱԼՈՒ ԿՈՉԸ
«Հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել»,-հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։