Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած մարտական գործողություններին:
«Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին, վերահաստատել է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան: