«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական բանակը սկսեց ռմբակոծել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանային գծում»,- հայտարարել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը:
«Ռմբակոծությունների մասին հաղորդվում էր նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, որի հետ մենք ստորագրել էինք բարեկամության հռչակագիր: Ադրբեջանն այս անակնկալ հարձակողական գործողություններով կրակ արձակելով գյուղերի և քաղաքների վրա՝ նպատակ ուներ հարվածել խաղաղ բնակչությանը: Իմ ամբողջ աջակցությունը Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահ: Իմ ամբողջ համերաշխությունը այս քաջ ու համարձակ ժողովրդին, որ ձգտում են պարզապես խաղաղ ապրել իրենց նախնիների հողում: Իմ ամբողջ աջակցությունը հայազգի մեր համաքաղաքացիներին, որ ապրում են սփյուռքում՝ վախենալով Անդրկովկասում անդառնալի հակամարտությունից: Ինչի՞ է սպասում միջազգային հանրությունը: Ինչի՞ են սպասում մեր ղեկավարները վերջապես արձագանքելու համար»,- նշել է նա: