«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ողջունում է Հայաստանում գործող կուսակցությունների՝ ազգային միասնությանն ուղղված հայտարարությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՔՊ վարչության նախագահ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս կարևոր պահին ներքաղաքական լիակատար միասնությունը թշնամու հարձակումները դիմագրավելու հարցում կարևոր է, քան երբևէ»,- գրել է Պապիկյանը։
Նշենք՝ ՀՀ-ում գործող 14 կուսակցություն հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով Հայոց բանակին, Հայաստանին և Արցախին: