«Հայաստանի ու սփյուռքի իմ սիրելի՛ եզդիներ.
Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայ զինվորների հետ եզդի զինվորը ամուր կանգնած է սահմանին։ Մեր տղերքը հաջողությամբ դիմակայում են թշնամու հարձակմանը։
Ցանկացած զարգացման դեպքում ամուր կանգնեք մեր ընդհանուր Հայրենիքի, մեր բանակի, մեր զինվոր տղերքի կողքին»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։