ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ սիրիացի գրոհայինների՝ ռազմական գործողություններին մասնակցելու հարցին։
«Մանրամասները ճշտվում են, բայց մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների, և՛ ընդհանրապես Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով: Դրանք արդեն կասկած չհարուցող բաներ են, բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն, օրինակ՝ զինյալների մասը հստակեցումների կարիք ունի»,- նշեց Հովհաննիսյանը։