Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հակառակորդը չհայտարարված լայնամասշտաբ պատերազմ է սկսել՝ թիրախավորելով խաղաղ քաղաքացիական բնակչությանը:
Որպես Արցախի անվտանգության պատասխանատուներից մեկը, որպես հաղթանակած բանակի նախկին հրամանատար, որպես մեկը, ով երեք տասնամյակ առաջ նույն հակառակորդին ծնկի է բերել՝ ստիպելով հրադադար մուրալ, կոչ եմ անում զորահավաքային ռեսուրսներին մեկ մարդու պես մոտենալ գրանցման վայրեր:
Այս պատերազմը մենք չենք սկսել, մեզ այն պարտադրում են:
Վստա՛հ եղեք, մենք հաղթող ենք դուրս գալու այս պատերազմից: Այլընտրանք չունենք: