Աշխարհահռչակ հայուհի, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերից մեկի իր էջով անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով հակառակորդի սանձազերծած պատերազմական գործողություններին։
Քարդաշյանը նշել է, որ լուրերն ապակողմնորոշում են. սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի՝ չհրահրված հարձակումների զոհը։
Ռեալիթի շոուների աստղն իր գրառմամբ կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։
«Ադրբեջանն արգելափակել է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության: Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»,- գրել է Քիմ Քարդաշյանը։