Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Դ.Ա.Բայրամովի հետ: Նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Սերգեյ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող գնդակոծությունների կապակցությամբ, ինչը հանգեցնում է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Ռուսական կողմը շեշտել է վաղ հրադադարի անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր` ուղղված իրավիճակի կայունացմանը: