«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն:
Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ:
Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց-մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»,- ասված է ԱՀ նախագահի գրառման մեջ։
Կից Արայիկ Հարությունյանը հրապարակել է նաև տեսանյութ: