Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:
Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ: Ընդգծվել է զինադադարի անհրաժեշտությունը:
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր` ուղղված իրավիճակի կայունացմանը, նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ տեղեկության համաձայն՝ նախապատրաստվում է Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի հետ: