Արդեն 15 ժամ է, ինչ լայնածավալ պատերազմ է ընթանում արցախա-ադրբեջանական սահանի ամբողջ երկայնքով՝ Արցախի տեղեկատվական կենտրոնում իր ասուլիսը այսպես սկսեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սպասու՞մ էինք այս պատերազմին, հետախուզույթունը ինֆորմացիա տվե՞լ է, թե՞ չէ։ Իհարկե, պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի ղեավարների վերջին ամիսների և օրերի հայտարարույթունները։ Այո, պատերազմ մենք սպասում էինք, իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան պատրաստ էր պատերազմի և սկսվեց ժամը 7-ի կողմերը։
Հարձակումը՝ ամբողջ երկայնքով մեկ, Օմարից մինչև Արաքս։ Արդյունքները՝ այո, ունենք կորցրած դիրքեր։ Հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։ Ունենք տասնյակ զոհեր, ունենք տասնյակ վիրավորներ, ունենք վիրավորներ ու զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ արծես ձեռագիրը նույնն է ինչ ապրիլյան օրերին, բայց մաշստաբները անհամեմատելի։
Բայց ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։ Օգտագործվում է հիմնականում թուրքական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչուներն ու ինքնաթիռները։ Ուզում եմ՝ հստակ ուղերձ լինի բոլորին՝ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, Արցախի դեմ կռվում է Թուրքիան»,-նշեց նախագահ Հարությունյանը։
Նախագահը նշեց, որ եղել են դիրքեր, որոնք կորցրել ենք, հետո գրավել, եղել են՝ դեռ չենք հասցրել գրավել:
«Բայց դիրքեր նաև գրավելու ենք, հաստատ, թշնամու ծրագիրը ձախողվելու է»,- վստահեցրեց ԱՀ նախագահը։
«Ունեն կորուստներ՝ հարյուրավոր, ունեն տասնյակ տեխնիկա, տասնյակ ԱԹՍ-ներ, ուղաթիռներ, ունենք հետախուզական փաստեր թուրքական ինքնաթիռի խոցման, բայց այս փաստը հաստատված չէ վերջնական։ Ամեն րոպե խփվում են նոր ուղղաթիռներ»,-նշեց Հարությունյանը։