«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա հույն գործընկերոջս՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսի հետ։
Մանրամասն ներկայացրել եմ այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամու սանձազերծած ակտիվ հրետակոծությունները։
Նշել եմ, որ իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ֆեյսբուքյան գրառմամաբ հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։