Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանի գծով առավոտից հակառակորդի ձեռնարկած մարտական գործողություններին։
Հայ կիսապաշտպանը կոչ է արել միջազգային հանրությանը անմիջապես ոտքի կանգնել, աջակցել իրավիճակի կայունացմանն ու նպաստել տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող մարտական գործողությունների դադարեցմանը։
«Միշտ իմ ազգի կողքին եմ»,- գրառումը եզրափակել է Մխիթարյանը։