Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրադարձություններին՝ Թվիթերում գրել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հորդորում ենք տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով։
Մեր հարևանների խաղաղությունը առաջնահերթ խնդիր է մեզ համար, և մենք պատրաստ ենք ստեղծել պայմաններ՝ բանակցությունները հնարավոր դարձնելու համար:
Մեր տարածաշրջանը հիմա խաղաղության կարիք ունի: