Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրառում է արել Թվիթերի իր էջում, որում իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ:
«Չափազանց մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր նպատակը»,- գրել է Վրաստանի նախագահը: