Աշխարհահռչակ շախմատիստ, գրոստմայստեր Լևոն Արոնյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանային իրադրությանը։
«Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։
Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։
Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։
Այս անգամ ևս հաջողելու ենք։ Վստահ եմ»,- գրել է Լևոն Արոնյանը։