Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է Արցախում առաջնագիծ գնացող զինվորներին ողջունող քաղաքացիների տեսանյութով ու դրան կցել է բանաստեղծություն․
«Տիգրանի քաղաքի լանջերից,
Հորիզոնն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։
Մեր սարերը, մեր բախտն ու մեր լացը,
Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,
Հորիզոնը այստեղ, մեր դիմաց է,
Թիկունքում` մեր արտերը կանաչ։
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։
«Այս հողի մեջ ոգուս զարկերակն է,
Այս հողով իմ արյունն է հոսում։
Ես պատռել եմ զոհի հին կտակը,
Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.
Մեր հայացքը այլևս ազատ է,
Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,
Հեռուները մոտիկ, հարազատ են,
Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր»։