ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը «Լուրեր»-ի հետ զրույցում, անդրադառնալով րոպեներ առաջ տարածվող տեղեկությանը, թե հակառակորդը Մարտակերտի կայազորը շրջափակման մեջ է վերցրել, հայտնեց, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է:
«Մեր հայրենակիցներին կհորդորեմ հավատ չընծայել ադրբեջանական հրապարակումներին, որովհետև նրանց հրապարակումները տեղավորվում են զուտ տեղեկատվական պայքարի շրջանակում: Խնդրում եմ հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին, իրավիճակի վերաբերյալ պարբերաբար կտեղեկանաք»,- ասաց Սարումյանը:
Նա նաև նշեց, որ մարտերն ընթանում են, և ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրը, ինչը ենթադրում է իրավիճակի փոփոխություններ: Անդրադառնալով հակառակորդի կորուստներին, ասաց.
«Մենք արդեն տարածել ենք տեղեկատվություն 4 ուղղաթիռի և 10 հետևակի՝ մարտական մեքենայի ու տանկերի մասին, ինչպես նաև ունեն տասնյակից ավելի հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի կորուստներ: Կարծում եմ, որ այդ թիվը ներկայումս ավելացել է»,- ասաց Սարումյանը: