Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ:
«Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգությունն է հայտնում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ:
Կոչ ենք անում մեր բարեկամ երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը, ձեռնարկել բոլոր միջոցները՝ իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Ղազախստանը պատրաստ է միջազգային կազմակերպությունների հարթակներում աջակցել հակամարտության լուծման ուղղությամբ խաղաղ ուղիների որոնմանը: