«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ նամակներով դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին՝ տեղեկացնելով այսօր վաղ առավոտից սկսած՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։
«Մեր միջազգային գործընկերներին կոչ արեցի խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը, որը հղի է կործանարար հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար»,- գրել է Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում: