ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Առավոտից Արցախից ստացվող զանգերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, և թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է: Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:
Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի:
Հետևե՛ք տեղեկատվական հիգիենայի կանոններին»: