Ռուսաստանում ծայրահեղ վրդովված են, որ նորից կրակոցներ են հնչել, առավել ևս կան զոհեր՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Ռուսաստանը միշտ հանդես է եկել այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և անթույլատրելի է համարել ռազմական գործողությունները, իսկ եթե դրանք եղել են, ինչպես օրինակ 2016 թվականին, անմիջապես հանդես է եկել դրանց դադարեցման պահանջով։ Այո, Լեռնային Ղարաբաղն՝ Արցախի Հանրապետությունը, չճանաչված պետություն է, բայց դա չի նշանակում, որ Ղարաբաղի մարդկանց կյանքերը ավելի քիչ արժեք ունեն, քան աշխարհի ցանկացած այլ կետում ապրող այլ մարդկանց կյանքերը։ Ղարաբաղյան հակամարտության մեծամասշտաբ վերսկսումը սպառնում է ամբողջ Կովկասյան տարածաշրջանի ապակայունացմամբ, իսկ Ռուսաստանը իրեն համարում է կովկասյան երկիր և չի կարող անտարբեր լինել։ Բոլորը գիտեն՝ Ռուաստանանն իր վրա չի վերցրել Ղարաբաղի հետ կապված պարտավորություն, բայց Ռուսաստանն ունի պարտավորություններ Հայաստանի առջև, որպես պետություն, որը մեզ հետ ընդհանուր ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, և բոլորը պետք է հասկական, որ Հայաստանի վրա հարձակումը, համարվում է հարձակում ՀԱՊԿ-ի անդամ բոլոր պետությունների վրա»,- ասել է նա։