Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը համարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված մեխանիզմ»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: