«Սիլ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ իր ընտանիքը 100 մլն դրամ է փոխանցել բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին:
«Տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմը մեր պետականության և մեր հարատևության հարցն է:
Շատ կարևոր է, որ այս ծանր ու դժվար պահին լինենք պետության կողքին, սատար կանգնենք Գերագույն գլխավոր հրամանատարին և աջակցենք մեր ապագայի համար մղվող պատերազմում:
Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Բոլորս պարտավոր ենք լինել մեկ բռունցք: Երբ մենք միասնական ենք՝ մեզ երբեք հաղթել չեն կարող:
Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին:
Հաղթելու ենք»,- Ֆեյսբուքի էջում գրել է Խաչատուր Սուքիասյանը։