Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսն անդրադարձել է արցախի սահմանին կատարվող մարտական գործողություններին:
«Շատ ուշադիր հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ մտահոգիչ զարգացումներին: Խստորեն կոչ եմ անում դեէսկալացիայի: Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է»,- գրել է Լինկյավիչուսը՝ թվիթթերի իր էջում:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: