ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում դիմել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին, կրթական ոլորտի պատասխանատուներին և ծնողներին՝ կոչ անելով զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,
Զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:
Խուսափել ընկերության նոր հայտեր ընդունելուց, անծանոթ օգտատերերի հետ շփվելուց:
Կարևոր է գիտակցել, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, այդ թվում՝ սոցիալական ցանցերով:
Ապատեղեկատվություն չտարածելու և հակառակորդի սադրանքին չտրվելու համար հետևել և տարածել բացառապես պաշտոնական աղբյուրներից:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան -