Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
«Երևանցիների և իմ անունից զորակցություն եմ հայտնել Ստեփանակերտի մեր քույրերին ու եղբայրներին:
Գործընկերոջս հետ քննարկել ենք Հայրենիքի պաշտպանության համար այս կարևորագույն օրերին հայոց երկու մայրաքաղաքների միջև համակարգված գործողություններին վերաբերող որոշ հարցեր: Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարությանը: