Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը (SPD) իր տագնապն է հայտնել Կովկասում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ ռազմական բախման բռնկման կապակցությամբ:
«Ինձ անհանգստացնում է հակամարտության ամբողջ գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր, զանգվածային բախումների լուրը»,- ասել է Մաասը:
Երկու կողմից էլ արդեն տեղեկություններ կան խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:
«Ես հակամարտության երկու կողմերին էլ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտերը, հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները:
Կովկասում տարածաշրջանի շուրջ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «անհապաղ դադարեցնեն բռնի գործողությունները և սկսեն էական բանակցություններ»,- հավելել է Մաասը: