«Եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
ինչպես գիտեք` Ադրբեջանի արկածախնդրության և ռազմատենչության արդյունքում վաղ առավոտից մարտեր են ընթանում Արցախի սահմանի ողջ երկայնքով:
ՀՀ-ում ռազմական դրության հայտարարման և ընդհանուր զորահավաքի հետ պայմանավորված` այսօր` ժամը 18:00-ին, բոլորիդ հրավիրում եմ սրբատեղի Ակնալիճ, ուր կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել մեր անխոցելի և անպարտելի բանակին»,- ասված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի գրառման մեջ։