Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,
Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
Կեցցե՛ մեր Հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր ու հաղթական բանակը:
Մենք հաղթելու ենք»,- գրել է Սանոսյանը: