Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբևէ բոլորս պետք է միասնական լինենք, և պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։
Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարևոր գործին։