ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը:
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ ՀՀ տարածքին»,- հայտնեց Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, բոլոր միջոցներն Ադրբեջանը կիրառել է, նաև կիրառել է բանակային օդուժը՝ ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն:
Անդրադառնալով զոհերի թվին՝ Հովհաննիսյանն ընդգծեց՝ քանի որ բավական ինտենսիվ մարտեր են ընթանում, կոնկրետ կորուստներ, ամփոփիչ տվյալներով, չեն կարող ներկայացնել, քանի որ սխալվելու հավանականություն կարող է լինել:
«Խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա կամ չունենք, ճիշտ չի լինի»,- հավելեց Հովհաննիսյանը: