Վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերձել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը։ Հայկական զինված ուժերը, ինչպես և նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները։
Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և վստահաբար ողջ հայությունը կանգնած են ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։