Մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը. ԱԺ հատուկ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Վարչապետը նշեց՝ ինչպես միշտ, այսօր էլ օրակարգում այդ հարցը կա, բայց արդեն պետք է օրակարգից տեղափոխել քննարկումների սեղան։
«Այո՛, ինչպես մեր օրակարգում եղել է, այդպես էլ կա։ Մենք գնո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ, մենք նաև ձեր հարցից հետո հրապարակային պետք է շատ լրջորեն քննարկենք, և գործնականում հիմա գուցե հանրային քննարկում էլ սկսվի։ Մենք հիմա քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները, և դուք ձևակերպեցիք հարցերի շրջանակ»,- նշեց վարչապետը։