«Մենք միասնական ենք, իսկ մեր կամքը՝ անկոտրում». սա ՀՀ առողջապահության նախարարության գրառումից է:
«Այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի» Արյան բանկի առջև գոյացած հերթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք միասնական ենք, իսկ մեր կամքը՝ անկոտրում:
Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան: Խնդրում ենք մոտենալ անձնագրով և մինչ ներկայանալը ծանոթանալ դոնորության հակացուցումներին»,- գրված է գրառման մեջ: