«Հարգելի՛ արարատցիներ,
ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ, որոնք հետ են մղվում հայկական կողմից:
Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր են բոլորիս միասնականությունն ու աչալրջությունը: Խնդրում և հորդորում եմ` հետևել միմիայն պաշտոնական լրահոսին` զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից:
Հավաստի տեղեկատվություն ստանալու համար օգտվեք հետևյալ պաշտոնական աղբյուրներից`
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
- ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնական էջ
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի հերոսական ժողովուրդը: Փա՛ռք Հայոց բանակին»,- գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: